

.gif)
Կարսի եկեղեցին հինել է Աբբաս Ա Բագրատունին 10-րդ դարում, երբ Հայաստանի մայրաքաղաքը Շիրակ ավանից տեղափոխել է Կարս: Այդ կառույցը քառախորան, կենտրոնագմբեթ եկեղեցի է, որի հս. հրվ. եւ արմ. ճակատներից դեպի դուրս հնգանիստ խորաններ ունի: Ավագ խորանի 2 կողմում ուղղանկյուն ավանդատներ են: Գմբեթի 12 նիստանի թմբուկը հարդարված է կամարաշարով: Նիստերի հատման անկյուններում պատկերաքանդակներ կան հավանաբար 12 առաքյալներին են: Գմբեթը հենված է խորանների գմբեթարդին:
Թուրքերը 16-րդ դարում կեղեցին վերածել են մզկիթի, իսկ 1877թ այն օծվել է որպես ուղղափառ եկեղեցի: Ներսում, ավագ խորանի մոտ քարակերտ խաչքար է դրված: 1917թ Կարսը թուրքական իշխանության տիրապետության տակ անցնելուց հետո եկեղեցին կրկին վերածել են մզկիթի, իսկ 1920թ որոշում է կայացվել նրանց կողմից հիմնովին քանդել Կարսի եկեղեցին, սակայն ի կատար չի ածվել այդ որոշումը:
1950-ականներին եկեղեցին ծառայել է որպես պահեստ, ավելի ուշ թանգարան: