Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Агджонц Св. Степанос


Нажмите на изображение, чтобы увеличить

   Աղջոց Սբ. Ստեփանոս վանքը կառուցվել է Արագածոտնի մարզում հրաշագեղ Գեղարդավանքից 7 կմ հրվ. արլ. գտնվող լեռան լանջին: Ավանդության համաձայն 4-րդ դարասկզբին այն հիմնել է Գրիգոր Լուսավորիչը: Սկզբում Աղջոնցը ծառայել է որպես կուսանոց եւ այնտեղ Տրդատ Դ հալածանքներից փրկված եւ ապաստանած Ստեփանոս քահանան է նահատակվել: Ներկայիս կիսավեր համալիրը 13 դ է կառուցվել եւ կազմված է 2 եկեղեցիներից, գավթից, տնտեսական եւ բնակելի շինություններից: Գլխավոր Սբ. Ստեփանոս եկեղեցին 1212-17 թթ կառուցել է վանահայր Աբել վարդապետը իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ: Եկեղեցին նեքուստ խաչաձեւ 4 անկյուններում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր հորինվածքով կառույց է, որի արմ. կից գավիթ ունի: Վերջինիս ծածկն իրականացվել է զույգ խաչվող կամարներով: Սբ. Ստեփանոս եկեղեցուն հս. կից Երեմիա վանահոր օրոք իշխան Վասակ Խաղբակյանի 1270թ կառուցված Սբ. Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին է, որի խորանի 2 կողմում ավանդատներ կան, իսկ հրվ. պատին կից սենյակներ: 13 դ վանքը նվեր է ստացել հողատարածքներ, այգիներ եւ դրամական օժանդակություն: 17 դ շահ Աբբասի արշավանքերի ժամանակ վանքը կողոպտվել է, իսկ 1679թ երկրաշարժից համալիրն ավերվել է, բայց հետո վերականգնվել եւ գործել է մինչեւ 18 դ կեսերը, մինչեւ լեզգիների վերջին արշավանքները: Հետո լքվել է եւ ամբողջովին ամայացել:
   Վանական համալիրում հին եւ նոր կտակարանների թեմաներվ պատկերաքանդակներ են: Սբ. Ստեփանոսի արմ. ճակատին Ահեղ Դատաստանից դրվագ է քանդակված:
   Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու արմ. մուտքի 2 կողմում Պողոս եւ Պետրոս առաքյալների մարդաբոյ հարթաքանդակներն են:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?