Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Амрдолу


Нажмите на изображение, чтобы увеличить

    Ամրդոլու վանքը գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Բիթլիս քաղաքի հրվ. ծայրին: Հայտնի չէ, թե երբ է հինադրվել վանքը:
   Ավանդության համաձայն անունը ստացել է վանքի նորոգման աշխատանքերն իրականացրած եղբայրներ Ամիր եւ Դոլուի անուններից:
   Վանական համալիրն ունեցել է 3 եկեղեցիներ` Սբ. Սպիտակավորը, Սբ. Հովհաննեսը, Սբ. Ստեփանոսը: Համալիրում եղել են նաեւ մի քանի օժանդակ կառույցներ:
   Ամերդոլու վանքը 15-րդ դարում եղել է գրչության խոշոր կենտրոն: Նույն դարում Գրիգոր Տաթեւացու աշակերտ Դանիել վարդապետը վանքում հիմնել է հոգեւոր դպրոց, ուր դասավանդվել են կրոնագիտություն, աստվածաբանություն, տրամաբանություն:
   Կրթական գործընթացը շարունակել են Հովհաննես Համշեցին, Ներսես Մատաղը, Ներսես Բաղիշեցին, Հովհաննես Տարոնացին:
   Բարսեղ Աղբակեցին ընդարձակել է դպրոցը, բարեփոխել ուսումնական ծրագիրը:
Վանքը 17-րդ դարում ծաղկոնք է ապրել պատմիչ եւ գիտնական Վարդան վարդապետ Բաղիշեցին 42 ամյա առաջնորդության տարիներին: Նրա օրոք վանքի դպրոցում դասավանդվել է հայ մատենագրություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, իսկ ավելի ուշ վանքի դպրոցը վերածվել է համալսարանի: 1704թ վարդապետի մահից հետո դպրոցը դադարել է գործել:
Ամերդոլու վանական համալիրը ունեցել է նաեւ հրաշալի ու շատ հարուստ մատենադարան: Վանքի բակում ամփոփվել են Բարսեղ վարդապետը, Վարդան Բաղիշեցին եւ այլոք:
   Վանքն ավերվել է 1900-ականների սկզբերին եւ 1915թ Հայոց Ցեղասպանության ժամանակ լիովին ամայացել է: Թուքերը թալանել եւ կողոպտել են վանքի ամբողջ ունեցվածքը:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?