

.gif)
Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը 989թ հիմնել է հայկական ճարտարապետության գոհարների շարքին դասվող Անիի Սբ. Աստվածածին Կաթոլիկե եկեղեցին: Վանքի շինարարական աշխատանքերը 1001թ իր ավարտին է հասցրել Գագիկ Ա Բագրատունու կինը` Կատրիդե թագուհին, իսկ ճարտարապետը եղել է Տրդատը:
Անիի մայր տաճարը քառամույթ գմբեթավոր հորինվածքով կառույց է, որին իր կոթողային ձեւով եւ հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հանրապետության հզորությունը:
Ավագ խորանը զարդարված է եղել “Քրիստոսը գահի վրա” որմնանկարով: Տաճարի միջին գմբեթակիր նավը շնորհիվ ներքին նավերի նեղացման գերիշխում է կառույցի ներքին ամբողջ տարածքի երկայնքով:
Իր հրաշագեղ ներքին եւ արտաքին դեկորացիայի հաշվին դասվում է ճարտարապետական լավագույն նմուշների շարքին: Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդաբոյ արծաթյա խաչ, իսկ Սմբատ Բ Հնդկաստանից բյուրեղյա հսկայական ջահ է բերել տվել:
1010թ վանքի կողքին կաթողիկոս Սարգիս Ա Սեւանցին (992-1019թթ) կառուցել է Սբ. Հռիփսիմյանց վկայարանը:
1040-1050թթ վանքի արլ. եւ արմ. ճակատներին արձանագրվել են Առոն Մագիստրոսի եւ Բագրատ Մագիստրոսի կատարած գործերը (պարիսպների կառուցում եւ քաղաքի ջրատարի անցկացում):
1064թ սելջուկները գրավել են Անին եւ վանքը վերածել մզկիթի:
1124թ Անիի ամիրան վանքի գմբեթին խոշոր մահիկ է զետեղել: Այդ փաստից զայրացած անեցիները հրավիրել են վրաց Դավիթ Շինարար թագավորին եւ քաղաքի դարպասները բացել են նրա զորքի առջեւ: Վանքը կրկին օծվել է եւ գործել է որպես հայկական եկեղեցի եւ կարեւոր տեղ գրավել երկրի հեգեւոր կյանքում:
12-րդ դարում վրացիները Անին վերադարձել են Շադդադյաններին, ովքեր երդվել են այլեւս երբեք ոտնձգություններ չիրականացրել վանքի նկատմամբ:
1198թ Անին Զաքարյան իշխանների կողմից ազատագրելուց հետո 13-րդ դարում տաճարը բազմաթիվ նվիրատվությունների է ստացել: 1213թ Տիգրան Հոնենցը նորոգել է տաճարի խարխլված աստիճանները, 1319թ երկրաշարժից քանդվել է գմբեթը, 1988թ` հս. եւ արմ. անկյունները: