

.gif)
Վաղ միջնադարում հիմնադրված Թադեի հրաշագեղ վանքը գտնվում է Վայոց ձորի Վերնաշեն գյուղից 7կմ հրվ. արմ.: Սկզբում այն որպես ճգնավորական մենաստան է ծառայել: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի գրությունների համաձայն 735թ վանքում ամփոփվել են Ստեփանոս Սյունեցին եւ նրա գերեզմանի վրա էլ կառուցվել է փոքր մատուռը:
1273-79թթ մատուռի տեղում Պռոշ իշխանի միջոցներով կապտավուն բազալտից սրբատաշ քարով եւ ներսից խաչաձեւ, իսկ 4 անկյուններում ավանդատներով գմբեթավոր հորինվածքով Սբ. Ստեփանոս եկեղեցին է հիմնվել:
Գմբեթի հովհանոցաձեւ վեղարով բազմանիստ թմբուկը զարդարված է բարձրաքանդակներով, հրվ . պատուհանից վերեւ Պռոշյանների զինանշանն է, որն իրենից ներկայացնում է թեւատարած արծիվ, մագիլներում խոյ, իսկ վեղարի տակ եզի գլուխ, ցուլի վրա հարձակվող առյուծ, թռչուն, իսկ հրվ. պատին արեւի ժամացույցի վրա քանդակված գավթից ջուր խմող 2 սիրամարգ:
Սբ. Ստեփանոս եկեղեցուն հրվ. կից 13-րդ դարի սրբատաշ բազալտից միանավ Սբ. Նշան եկեղեցին է: Դրա արմ. մեւտքի ճակատակալ քարին քանդակված է Պռոշյան իշխանական տոհմի երիտասարդ հեծյալ, որը նիզակը խրել է առյուծի երախը:
1335թ վանքում “աղոթատեղի” է կառուցվել:
Վանքի տարածքում 13-16 դդ խաչքարեր եւ տապանաքարեր կան:
1971թ Թադեում պեղուներ են կատավել, որի արդյունքում բացվել է գավիթը, հրվ. կողմում խոշոր միանավ եկեղեցու եւ դրա գավիթի ու կից աշխարհիկ շինությունների հիմքերը: Ենթադրվում է, որ այստեղ է եղել Գլաձորի համալսարանը:
1984թ Սբ. Ստեփանոսը եւ Սբ. Նշանը նորոգվել են, իսկ տարածքը բարեկարգվել է: