

.gif)
Վաղ միջնադարում հիմնված այս եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղի հս., անտառապատ լեռան լանջին: Վանքի մասին առաջին հիշատակումը հանդիպում է 8-րդ դարի Վահան Գողթնացու վանքում ժամանակավորապես ապաստանելուց հետո թողնված գրություններում:
11-14 դդ խոշար կրթական եւ գրչության կենտորն է եղել: Թեղենյանց եւ Մեքենյանց վանքում պահպանվել է հայկական եկեղեցու ժամասացության կանոնակարգը, որը 1166թ Ներսես Շնորհալին հիմք է ընդունել հայկական վանքերի եւ եկեղեցիների համար ժամակարգ մշակելիս:
Վանքի Կաթողիկե եկեղեցին զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են “հայկական խորշերով”:
Գեղեցիկ են հատկապես Ավագ խորանի ճակատային մասի հարթաքանդակները: 1207թ շխան Վահրամ Չավուշը Կաթողիկեին կից կառուցել է բրգաձեւ երդիկով հիանալի գավիթ, որի շարվածքի սեւ եւ կարմիր տուֆերի համադրությունը ներսի կողմից գունային հրաշալի խաղ են ստեղծել:
Կաթողիկեին հրվ. կից գրատունն է, գավթին կից քառախորան շինություն կա, որն ամենայն հավանականության մատենադարան է ծառայել:
Վանքի հս. արմ. կողմում ուղղանկյուն սեղանատունն է, արմ. կողմում` գերեզմանատունը: 1827թ երկրաշարժը հիմնովին հողին է հավասարեցրել վանքը:
1980թ տարածքի պեղումների ժամանակ բացվել են Կաթողիկեի գրատունը, մատենադարանը, իսկ 30մ արլ. փոքր խաչաձեւ եռախորան 6-7 դդ գմբեթավոր Սբ. Աստվածածին եկեղեցին: