

.gif)
Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի արլ. մասով հոսող Քասախ գետի աջ ափի կիրճերի եզրին է կառուցված Սաղմոսավանքը: Ավանդության համաձայն կառուցվել է Գրիգոր Լուսավորչի հովանավորությամբ:
1215թ իշխան Վաչ Վաչուտյանը կառուցել է վանական համալիրի Սբ. Սիոն եկեղեցին, իսկ Սաղմոսավանքին էլ գյուղ է նվիրաբերել:
Նեքուստ խաչաձեւ իսկ արտաքուստ ուղղանկյուն, անկյուններում էլ երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճով կառույց է Սբ. Սիոն եկեղեցին:
13-րդ դարավերջին Վաչե Վաչատուրյանը Սբ. Սիոնին կից արմ. կառուցել է քառասյուն գավիթ, որի առաստաղի կենտրոնական հատվածը 12 նիստանի վրանաձեւ ծածկ է, բոլորաձեւ երդիկով, որի վրա էլ բարձրանում են 6 սյունանի նրբագեղ ռոտենդան:
1255թ իշխան Քուրդ Վաչուտյանը եւ նրա կինը` Խորիշահը իրենց վաղամեռիկ դստեր հիշատակին կառուցել են գրատուն: Վանքի գավիթն ու գրատունը 13 դ հայկական ճարտարապետության բարձրարվեստ նմուշների շարքին են դասվում: Վանքից հս. գերեզմանատանը պահպանվել են 13-14 դդ խաչքարեր: Վանքը շրջապատված է եղել պարիսպներով եւ կիսաշրջանաձեւ բուրգերով: 1267թ Վարդան Արեւելցին հիմնել է դպրոց, ուր կարճ ժամանակ դասավանդել է Գրիգոր Տաթեւացին: Վանում գործել է նաեւ գրչության կենտրոն: 1611թ Սբ. Սարգիս վարդապետը Երուսաղեմում հանդիպել է տրապիզոնցի Կիրակոս քահանային եւ միասին վերադարձել են Հայաստան եւ հիմնել Սյունյաց Մեծ անապատը: 1669թ Գաբրիել վարդապետը վանքը հիմնովին նորոգել է: