Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Мшкаванк


Нажмите на изображение, чтобы увеличить

Գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտ, անտառապատ բարձրադիր սարահարթին: Այժմ կանգուն է Սբ. Աստվածածին եկեղեցին եւ արմ. կից գավիթը: Կառուցման տարեթիվն անհայտ է: 1219թ արդեն կանգուն է եղել վանքը եւ Մշկավանքի մասին դա առաջին հիշատակումն է:
Կառույցը քառակուսի միանավ դահլիճ է, որը ծածկված է կիսագլանաձեւ թաղով: Խորանի 2 կողմերում երկհարկանի ավանդատներ կան: Արլ. ճակատին Ավագ խորանի պատուհանի վերեւում խաչ է տեղադրված, որի վերեւի թեւին ցոլի գլուխ է պատկերված: Միակ արմ. մուտքը բացվում է գավթի կողմ, որն էլ արմ. լրացուցիչ տարածքով երկարացված է: Այն գավթի քառակուսի մասից բաժանվում է 2 սյուներով: Փոխհատվող զույգ կամարների տեսքը կիրառվում է նաեւ գավթի կենտրոնական մասի ծածկում: Մուտքն արլ. կողմից է եւ երիզված է բազմագույն ձեւավոր զարդարված շրջանակով: Հարուստ է խաչքարերով եւ վիմագիր արձանագրություններով: Տարածքում հին գերեզմանատուն է պահպանվել:1955-60թթ վանքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?