

.gif)
Հին հայկական այս եկեղեցին հիմնվել է Մեծ Մասիս լեռան հս. ստորոտի վիհի եզրին, Ակոռի գյուղից վերեւ: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այնտեղ, ուր Սբ. Հակոբ Մծբնացին հրեշտակից ստացել է Նոյյան Տապանի մի կտորը:
Եկեղեցին գմբեթավոր հորինվաքով կառույց է: Պատերն պահպանվել են 13-14 դդ արձանագրություններ: Վանքի ուղղանկյուն պարիսպներին ներսից կից են եղել միաբանության կացարաններ եւ օժանդակ այլ շինություններ: Պահպանվել են “Հակոբ Հայրապետի կարծեցյալ մատը” եւ Նոյյան Տապանի փայտի կտորը (այն այժմ գտնվում է Էջմիածնում): Վանքը կործանվել է 1840թ երկրաշարժից` գյուղի եւ Ակոռի Սբ. Առաքելոց վանքի հետ իջնելով լեռան խորքերը: