

.gif)
Ներկայիս Թուրքիայի տարածքում է գտնվում Մրենի Կաթողիկե եկեղեցին: Կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակի գավառում, Ախուրյան գետի աջ ափին:
Պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայությունների համաձայն վանքը կառուցվել է 613թ եւ ըստ վանքի վիմագիր արձանագրության, շինարարական աշխատանքներն ավարտվել են 639թ:
Վանքն ունի քառամույթ գմբեթավոր հորինվածք, արլ. մասում հնգանիստ խորանն է, որի 2 կողմում թաղածածկ ավանդատներ կան: Կանգուն է մնացել գմբեթի նախնական կզմինդրե տանիքը: Վանքի հս. շքամուտքի բարավորին քանդակված է եկեղեցու հիմնադրման տեսարանը: Իսկ արմ. շքամուտքին պահպանվել են իշխաններ Դավիթ Սահառունու, Նեսեհ Կամսարականի եւ Թեովփիղոս եպիսկոպոսի վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի քանդակները, ամբոխի կենտրոնում նստած է Քրիստոսը, իսկ նրա 2 կողմում կանգնած են Պողոս եւ Պետրոս առաքյալները:
Վանքի ճակատային մասի արձանագրության համաձայն 1251թ Շահնշահ Զաքարյանի հրամանով վանքում արգելվել են անչափահասների ձեռնադրությունները:
1261թ Անիի մեծահարուստները Զենոբ Սահմադինը գնել է Մրենի վանքը եւ 1284թ ու 1288թ ազատել հարկերից:
Եկեղեցու խորանը նորոգվել է 1277թ, իսկ 1285թ եկեղեցուն բազմաթիվ նվիրատվություններ են արվել:
Ներկայումս վանքը կիսավեր վիճակում է: