Айкарам Нагапетян (, , Общественное телевидение Армении, Первый канал)
Հայկարամ Նահապետյանը Հայաստանի Հանրային Հեռուստատեսության լրատվական ծառայության լրագրող է: Լրագրողական գործունեությամբ սկսել է զբաղվել 1995թ-ից` աշխատակցելով Հանրային Ռադիոյին, “Ար” շաբաթաթերթին, “Նոր Դար” հանդեսին եւ այլն: 2000-2003 թվականին աշխատել է որպես “Նոյյան Տապան” լրատվավերլուծական կենտրոնի թարգմանիչ-վերլուծաբան, 2003թ-ից Հանրային Հեռուստաընկերության “Հայլուր” լրատվական ծառայության լրագրող է: Հեղինակել է նաեւ մի շարք գիտական եւ վերլուծական հոդվածներ, որոնք լույս են տեսել “Նորավանք” գիտակրթական հիմնադրամի հրատարակություններում: Հրապարակումներով հանդես է եկել նաեւ պոլսահայ “Ակոս” շաբաթաթերթում, “Ֆրեզնո Բի” օրաթերթում (ԱՄՆ), “Ռեգնում” գործակալության կայքում (Ռուսաստան) եւ այլն: